Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան


 

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

  • 08-06-2026 12:16:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հայաստանն առաջիկայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը»։
 
Այս մասին հունիսի 8-ին մշտական հանձնաժողովի նիստում իր խոսքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
 
Փաշինյանը նշել է նաև, որ մոտ ժամանակներս պետք է մեկնարկի TRIPP-ի վավերացման գործընթացը։
 
«Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող նախագիծ է, քանի որ Հայաստանը վերածվում է «Խաղաղության խաչմերուկի»: Առջևում պետք է սկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը: 2026-ին արդեն գետնի վրա կսկսվեն աշխատանքները»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը