Լատվիայի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով


 

Լատվիայի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով

  • 08-06-2026 12:05:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.
 
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։
 
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։
 
Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն