ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ 700-ԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ. ԿԱՆ ԶՈՀՎԱԾՆԵՐ<br />


ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ 700-ԻՑ ԱՒԵԼԻ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ. ԿԱՆ ԶՈՀՎԱԾՆԵՐ

  • 02-07-2008 17:10:00   |   |  Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայի մայրաքաղաքում գիշերային խժդժություններից յետոյ իրավապահ մարմինները ձերբակալել են 718 մարդու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանութեան տուեալներով, բախումներում զոհուել է հինգ, տուժել 220 մարդ, որոնցից 97-ը` ոստիկաններ: Հիւանդանոց է տեղափոխուել 31 մարդ: Մոնղոլիայի նախագահ Նամբար էնխբայարի հրամանագրով յուլիսի 1-ից արտակարգ դրութիւն է մտցուել երկրի մայրաքաղաք Ուլան-Բատորում չորսօրեայ ժամկէտով: Անկարգութիւնները կազմակերպած ընդդիմությունը մեղադրում է կառավարող Մոնղոլիայի ժողովրդա-յեղափոխական կուսակցութեանը ընտրութիւնների արդիւնքները «կեղծելու» մէջ եւ պահանջում է վերահաշուարկել ձայները կամ անցկացնել նոր քվեարկություն:
  -   Միջազգային