ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 700-ԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ. ԿԱՆ ԶՈՀՎԱԾՆԵՐ<br />


ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 700-ԻՑ ԱՎԵԼԻ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ. ԿԱՆ ԶՈՀՎԱԾՆԵՐ

  • 02-07-2008 17:10:00   | Մոնղոլիա  |  Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայի մայրաքաղաքում գիշերային խժդժություններից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են 718 մարդու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանության տվյալներով, բախումներում զոհվել է հինգ, տուժել 220 մարդ, որոնցից 97-ը` ոստիկաններ: Հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ: Մոնղոլիայի նախագահ Նամբար ԷՆխբայարի հրամանագրով հուլիսի 1-ից արտակարգ դրություն է մտցվել երկրի մայրաքաղաք Ուլան-Բատորում չորսօրյա ժամկետով: Անկարգությունները կազմակերպած ընդդիմությունը մեղադրում է կառավարող Մոնղոլիայի ժողովրդա-հեղափոխական կուսակցությանը ընտրությունների արդյունքները «կեղծելու» մեջ եւ պահանջում է վերահաշվարկել ձայները կամ անցկացնել նոր քվեարկություն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play