ՖՐԱՆՍԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ<br /> ՀԵՐԹԱՓՈԽԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ
ՀԵՐԹԱՓՈԽԸ

  • 01-07-2008 16:40:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան այսօր Սլովենիայից կընդունի կընդունի Եւրոպական միութիւնում նախագահելու հերթափոխը, որի ընթացքում մտադիր է ուշադրութիւնը կենտրոնացնել չորս առաջնայնութիւնների վրայ` շրջակայ միջավայրի պաշտպանութեան, իմիգրացիայի, գիւղատնտեսութեան եւ պաշտպանութեան: Վերջին օրերին այդ առաջնայնութիւնների թւում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին աւելի յաճախ է նշում այն միջոցառումները, որ անհրաժեշտ են տնտեսութեան կայունացման համար` կապուած նաւթի գների աճի հետ: Ֆրանսիայի նախագահը խօստովանել է, որ ԵՄ գործառնութեան մասին լիսաբոնեան պայմանագիրը վաւերացնելուց Իռլանդիայի հրաժարուելը զգալի չափով դժուարացնում է առաջադրուած խնդիրների իրականացումը: Այդուամենայնիւ նա մնացած երկրներին կոչ է արել շարունակելու վաւերացման գործընթացը` ԵՄ «հաստատութիւնների ճգնաժամից» խուսափելու համար:
  -   Միջազգային