ՖՐԱՆՍԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ
ՀԵՐԹԱՓՈԽԸ
01-07-2008 16:40:00 | Ֆրանսիա | Միջազգային
ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան այսօր Սլովենիայից
կընդունի կընդունի Եվրոպական միությունում նախագահելու հերթափոխը,
որի ընթացքում մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել չորս
առաջնայնությունների վրա` շրջակա միջավայրի պաշտպանության,
իմիգրացիայի, գյուղատնտեսության եւ պաշտպանության:
Վերջին օրերին այդ առաջնայնությունների թվում Ֆրանսիայի
նախագահ Նիկոլա Սարկոզին ավելի հաճախ է նշում այն միջոցառումները,
որ անհրաժեշտ են տնտեսության կայունացման համար` կապված նավթի
գների աճի հետ:
Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ ԵՄ գործառնության մասին
լիսաբոնյան պայմանագիրը վավերացնելուց Իռլանդիայի հրաժարվելը զգալի
չափով դժվարացնում է առաջադրված խնդիրների իրականացումը:
Այդուամենայնիվ նա մնացած երկրներին կոչ է արել շարունակելու
վավերացման գործընթացը` ԵՄ «հաստատությունների ճգնաժամից»
խուսափելու համար: