ՖՐԱՆՍԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ
ՀԵՐԹԱՓՈԽԸ
01-07-2008 16:40:00 | | Միջազգային
ՓԱՐԻԶ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան այսօր Սլովենիայից
կընդունի կընդունի Եւրոպական միութիւնում նախագահելու հերթափոխը,
որի ընթացքում մտադիր է ուշադրութիւնը կենտրոնացնել չորս
առաջնայնութիւնների վրայ` շրջակայ միջավայրի պաշտպանութեան,
իմիգրացիայի, գիւղատնտեսութեան եւ պաշտպանութեան:
Վերջին օրերին այդ առաջնայնութիւնների թւում Ֆրանսիայի
նախագահ Նիկոլա Սարկոզին աւելի յաճախ է նշում այն միջոցառումները,
որ անհրաժեշտ են տնտեսութեան կայունացման համար` կապուած նաւթի
գների աճի հետ:
Ֆրանսիայի նախագահը խօստովանել է, որ ԵՄ գործառնութեան մասին
լիսաբոնեան պայմանագիրը վաւերացնելուց Իռլանդիայի հրաժարուելը զգալի
չափով դժուարացնում է առաջադրուած խնդիրների իրականացումը:
Այդուամենայնիւ նա մնացած երկրներին կոչ է արել շարունակելու
վաւերացման գործընթացը` ԵՄ «հաստատութիւնների ճգնաժամից»
խուսափելու համար: