ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌՆՈՒԱԶՆ 43 ՄԱՐԴ
Է ԶՈՀՈՒԵԼ
18-03-2008 19:02:00 | | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի շիաների սրբազան
Քերբելա քաղաքում իրականացուած ահաբեկութեան հետեւանքով առնուազն 43
մարդ է զոհուել, աւելի քան 70-ը` վիրաւորել:
Ըստ ոստիկանութեան ներկայացուցիչների, պայթուցիկ սարքը գործել
է ուխտաւորների բազմութեան մէջ, շիաների պաշտամունք իմամ Հուսեյնի
դամբարանից հարիւր մետր հեռաւորութեան վրայ: Աւելի վաղ հաղորդուել
էր, որ մահապարտ ահաբեկիչը մարմնին ամրացուած պայթուցիկը
գործողութեան է դրել քաղաքի կենտրոնի սրճարաններից մէկում, սակայն
այդ տեղեկատուութիւնը չի հաստատուել: Զոհվածների թւում են եօթ
ուխտագնացներ Իրանից:
Ծայրահեղականների այսօրուայ արիւնալի գրոհը իրականացուել է
ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի երկիր կատարած այցի ժամանակ: Ելոյթ
ունենալով Բաղդադում մամլոյ ասուլիսի ընթացքում, Իրաք ամերիկեան
ներխուժման, որն սկսուեց 2003 թուականի մարտի 20-ին,
«ճարտարապետներից» մէկը, այն համարել է «յաջողուած ձեռնարկում»: Նա
նաեւ շնորհաւորել է իրաքեան իշխանութիւններին եւ ամերիկեան
հրամանատարութեանը երկրում կայունութեան եւ անվտանգութեան
վերականգնման գործում յաջողութիւնների կապակցութեամբ: