ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌՆՈՒԱԶՆ 43 ՄԱՐԴ<br /> Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌՆՈՒԱԶՆ 43 ՄԱՐԴ
Է ԶՈՀՈՒԵԼ

  • 18-03-2008 19:02:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի շիաների սրբազան Քերբելա քաղաքում իրականացուած ահաբեկութեան հետեւանքով առնուազն 43 մարդ է զոհուել, աւելի քան 70-ը` վիրաւորել: Ըստ ոստիկանութեան ներկայացուցիչների, պայթուցիկ սարքը գործել է ուխտաւորների բազմութեան մէջ, շիաների պաշտամունք իմամ Հուսեյնի դամբարանից հարիւր մետր հեռաւորութեան վրայ: Աւելի վաղ հաղորդուել էր, որ մահապարտ ահաբեկիչը մարմնին ամրացուած պայթուցիկը գործողութեան է դրել քաղաքի կենտրոնի սրճարաններից մէկում, սակայն այդ տեղեկատուութիւնը չի հաստատուել: Զոհվածների թւում են եօթ ուխտագնացներ Իրանից: Ծայրահեղականների այսօրուայ արիւնալի գրոհը իրականացուել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի երկիր կատարած այցի ժամանակ: Ելոյթ ունենալով Բաղդադում մամլոյ ասուլիսի ընթացքում, Իրաք ամերիկեան ներխուժման, որն սկսուեց 2003 թուականի մարտի 20-ին, «ճարտարապետներից» մէկը, այն համարել է «յաջողուած ձեռնարկում»: Նա նաեւ շնորհաւորել է իրաքեան իշխանութիւններին եւ ամերիկեան հրամանատարութեանը երկրում կայունութեան եւ անվտանգութեան վերականգնման գործում յաջողութիւնների կապակցութեամբ:
  -   Միջազգային