ՊԱԿԻՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
28-02-2008 17:55:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը համարում է,
որ ծովային խարսխման բալիստիկ հրթիռների Հնդկաստանի իրականացրած
փորձարկումները տանում են տարածաշրջանում սպառազինութիւնների
մրցավազքի:
Կարաչիում ռազմական նաւի կառուցումն սկսելու առթիւ իր
ելոյթում Պակիստանի ՌԾՈՒ հրամանատար ծովակալ Աֆզալ Թահիրը նշել է,
որ «Հնկաստանի կողմից ծովային խարսխման հրթիռի փորձարկումը, որն
ընդունակ է միջուկային զէնք կրել, չափազանց կարեւոր գործօն է: Մենք
ստիպուած ենք մանրամասն քննութեան առնել ստեղծուած իրավիճակը»:
Յիշեցնենք, որ փետրուարի 25-ին Հնդկաստանը փորձարկեց Կ-15
հրթիռ` թռիչքի 700 կմ հեռավորությամբ: Արձակումն իրականացուել էր
ջուրն իջեցուած յատուկ կոնտեյներից: Աշխատանքի յաջորդ փուլում
հնդկական ռազմածովային ուժերը մտադիր են արձակման կայանք տեղակայել
սուզանավերից մէկի վրայ: