ՊԱԿԻՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

  • 28-02-2008 17:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը համարում է, որ ծովային խարսխման բալիստիկ հրթիռների Հնդկաստանի իրականացրած փորձարկումները տանում են տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի: Կարաչիում ռազմական նաւի կառուցումն սկսելու առթիւ իր ելոյթում Պակիստանի ՌԾՈՒ հրամանատար ծովակալ Աֆզալ Թահիրը նշել է, որ «Հնկաստանի կողմից ծովային խարսխման հրթիռի փորձարկումը, որն ընդունակ է միջուկային զէնք կրել, չափազանց կարեւոր գործօն է: Մենք ստիպուած ենք մանրամասն քննութեան առնել ստեղծուած իրավիճակը»: Յիշեցնենք, որ փետրուարի 25-ին Հնդկաստանը փորձարկեց Կ-15 հրթիռ` թռիչքի 700 կմ հեռավորությամբ: Արձակումն իրականացուել էր ջուրն իջեցուած յատուկ կոնտեյներից: Աշխատանքի յաջորդ փուլում հնդկական ռազմածովային ուժերը մտադիր են արձակման կայանք տեղակայել սուզանավերից մէկի վրայ:
  -   Միջազգային