«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ<br />


«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ

  • 16-11-2007 13:23:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2008» միջազգային մրցոյթում Հայաստանը կներկայացնի էստրադային երգչուհի Սիրուշոն: Երգչուհու թեկնածութիւնը հաստատուել է Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան գեղարուեստական խորհրդի կողմից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Հ1»-ի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականեանը, 2008թ. մրցոյթում Սիրուշոյի երգը կորոշուի հեռուստադիտողների շրջանում անցկացուող քուէարկութեան արդիւնքում: 2008-ին Հայաստանն արդէն երրորդ անգամ է մասնակցելու «Եվրոտեսիլ» մրցոյթին: Ըստ Դ.Մնացականեանի, Եվրոպայում ընդունուած է, երբ մի տարի հեռուստադիտողն է ընտրում երգը եւ երգչին, յաջորդ տարի դա իրականացնում է տուեալ երկրի հանրային հեռուստատեսութեան գեղարուեստական խորհուրդը: Առաջին անգամ երգչի ընտրութիւնը կատարել էր «Հ1»-ը, երկրորդ անգամ` հեռուստադիտողը, ընտրելով Հայկոյին եւ նրա երգը: Այս անգամ «Եվրոտեսիլ-2008»-ում Հայաստանը ներկայացնող երգչին նույնպես ընտրել է «Հ1»-ը, սակայն աւելի շուտ, քան նախատեսուած էր. դեռեւս մի քանի օր առաջ Դ.Մնացականեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրել էր, որ մրցոյթի մասնակցութեան յայտերի ընդունումը պէտք է շարունակուէր մինչեւ դեկտեմբերի վերջ: 2008թ.-ի փետրուարին «Հ1»-ով պէտք է անցկացուէին հանրային լսումներ, եւ հեռուստադիտողների ուղարկած SMS-երի հիման վրայ միայն կորոշվեր մրցոյթում Հայաստանը ներկայացնող երգիչը: Սակայն չսպասելով յայտերի ընդունմանը, «Հ1»-ը յայտարարեց երգչի անունը:
  -   Մշակոյթ