«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ
16-11-2007 13:23:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2008»
միջազգային մրցոյթում Հայաստանը կներկայացնի էստրադային երգչուհի
Սիրուշոն: Երգչուհու թեկնածութիւնը հաստատուել է Հայաստանի
հանրային հեռուստաընկերութեան գեղարուեստական խորհրդի կողմից:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Հ1»-ի արտաքին կապերի
բաժնի պետ Դիանա Մնացականեանը, 2008թ. մրցոյթում Սիրուշոյի երգը
կորոշուի հեռուստադիտողների շրջանում անցկացուող քուէարկութեան
արդիւնքում:
2008-ին Հայաստանն արդէն երրորդ անգամ է մասնակցելու
«Եվրոտեսիլ» մրցոյթին: Ըստ Դ.Մնացականեանի, Եվրոպայում ընդունուած
է, երբ մի տարի հեռուստադիտողն է ընտրում երգը եւ երգչին, յաջորդ
տարի դա իրականացնում է տուեալ երկրի հանրային հեռուստատեսութեան
գեղարուեստական խորհուրդը: Առաջին անգամ երգչի ընտրութիւնը կատարել
էր «Հ1»-ը, երկրորդ անգամ` հեռուստադիտողը, ընտրելով Հայկոյին եւ
նրա երգը: Այս անգամ «Եվրոտեսիլ-2008»-ում Հայաստանը ներկայացնող
երգչին նույնպես ընտրել է «Հ1»-ը, սակայն աւելի շուտ, քան
նախատեսուած էր. դեռեւս մի քանի օր առաջ Դ.Մնացականեանը «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրել էր, որ մրցոյթի մասնակցութեան
յայտերի ընդունումը պէտք է շարունակուէր մինչեւ դեկտեմբերի վերջ:
2008թ.-ի փետրուարին «Հ1»-ով պէտք է անցկացուէին հանրային լսումներ,
եւ հեռուստադիտողների ուղարկած SMS-երի հիման վրայ միայն կորոշվեր
մրցոյթում Հայաստանը ներկայացնող երգիչը: Սակայն չսպասելով
յայտերի ընդունմանը, «Հ1»-ը յայտարարեց երգչի անունը: