ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿԵԱՆԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ԿՍԿՍՈՒԻ<br /> ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ<br />


ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿԵԱՆԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ԿՍԿՍՈՒԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

  • 12-09-2007 15:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետի որդի Սեդրակ Զատիկեանի սպանութեան գործի քննութիւնը` կատարողի եւ օժանդակողների մասով կսկսուի սեպտեմբերի 14-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը տեղեկացաւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատեանի դատարանում, գործով դատաքննութիւնը կիրականացուի նշուած դատարանի նախագահ Տիգրան Պետրոսեանի նախագահութեամբ: Դատարանի առջեւ կկանգնեն սպանութեան կատարման մէջ մեղադրւող Արսէն Առուշանեանը եւ սպանութեանը օժանդակելու մէջ մեղադրւող Արթուր Յովհաննիսեանն ու Լուսինէ Ղեւոնդեանը: Սպանութիւնը պատուիրելու եւ դրդելու համար մեղադրւող Նարեկ Խաչատրեանը եւ Ստեփան Յակոբեանը հետախուզւում են, նրանց գործն առանձնացուել է առանձին վարոյթ: Ըստ մեղադրական եզրակացութեան, Արսէն Առուշանեանը` Ն.Խաչատրեանի եւ Ս.Յակոբեանի պատուէրով եւ դրդմամբ, Ա.Յովհաննիսեանի եւ Լ.Ղեւոնդեանի օժանդակությամբ շահադիտական դրդումներով, շատերի կեանքի համար վտանգաւոր եղանակով 2006թ. յունիսի 22-ին ժամը 14.45-սահմաններում Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿ 74» ինքնաձիգից սպանել էր Ս.Զատիկյանին եւ պատահական անցորդ Կարինէ Սարգսեանին:
  -   Հասարակութիւն