ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ<br /> ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ<br />


ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

  • 12-09-2007 15:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետի որդի Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը` կատարողի եւ օժանդակողների մասով կսկսվի սեպտեմբերի 14-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը տեղեկացավ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում, գործով դատաքննությունը կիրականացվի նշված դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ: Դատարանի առջեւ կկանգնեն սպանության կատարման մեջ մեղադրվող Արսեն Առուշանյանը եւ սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Հովհաննիսյանն ու Լուսինե Ղեւոնդյանը: Սպանությունը պատվիրելու եւ դրդելու համար մեղադրվող Նարեկ Խաչատրյանը եւ Ստեփան Հակոբյանը հետախուզվում են, նրանց գործն առանձնացվել է առանձին վարույթ: Ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Առուշանյանը` Ն.Խաչատրյանի եւ Ս.Հակոբյանի պատվերով եւ դրդմամբ, Ա.Հովհաննիսյանի եւ Լ.Ղեւոնդյանի օժանդակությամբ շահադիտական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 2006թ. հունիսի 22-ին ժամը 14.45-սահմաններում Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿ 74» ինքնաձիգից սպանել էր Ս.Զատիկյանին եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play