ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ 120 ՕՐՈՎ ՅԵՏԱՁԳԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ<br /> ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ<br />


ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ 120 ՕՐՈՎ ՅԵՏԱՁԳԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ
ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  • 20-06-2007 21:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի եւ Եւրամիութեան անդամ երկրների պատուիրակութիւնները կազմել են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի նոր նախագիծ, ըստ որի, առաջարկւում է 4 ամսով յետաձգել Կոսովոյին անկախութիւն շնորհելու մասին ծրագիրը: Այդ ընթացքում միջոցներ կձեռնարկուեն այս հարցում Ռուսաստանի դժգոհութիւնը հարթելու համար: Ինչպէս տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալութիւնը, ՄԱԿ-ի մի շարք անդամ պետութիւններ կասկած են յայտնել` կտայ արդեօք Մոսկուան իր հաւանութիւնը այդ նախագծին: Բանաձեւի նախագիծը Սերբիայի եւ Կոսովոյի ներկայացուցիչներին ընձեռում է նաեւ լրացուցիչ բանակցութիւնների հնարաւորութիւն: Նշւում է, որ եթէ 120 օրուայ ընթացքում բանակցութիւնները որեւէ արդիւնք չտան, ապա մեխանիկօրէն ուժի մէջ է մտնելու ՄԱԿ-ի յատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարիի` Կոսովոյին անկախութիւն շնորհելու ծրագիրը:
  -   Միջազգային