ԱՄՆ-Ն ԵՎ ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ 120 ՕՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
20-06-2007 21:40:00 | ԱՄՆ | Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի եւ Եվրամիության
անդամ երկրների պատվիրակությունները կազմել են ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի բանաձեւի նոր նախագիծ, ըստ որի, առաջարկվում է 4 ամսով
հետաձգել Կոսովոյին անկախություն շնորհելու մասին ծրագիրը: Այդ
ընթացքում միջոցներ կձեռնարկվեն այս հարցում Ռուսաստանի
դժգոհությունը հարթելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, ՄԱԿ-ի մի
շարք անդամ պետություններ կասկած են հայտնել` կտա արդյոք Մոսկվան
իր հավանությունը այդ նախագծին:
Բանաձեւի նախագիծը Սերբիայի եւ Կոսովոյի ներկայացուցիչներին
ընձեռում է նաեւ լրացուցիչ բանակցությունների հնարավորություն:
Նշվում է, որ եթե 120 օրվա ընթացքում բանակցությունները որեւէ
արդյունք չտան, ապա մեխանիկորեն ուժի մեջ է մտնելու ՄԱԿ-ի հատուկ
ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարիի` Կոսովոյին անկախություն շնորհելու
ծրագիրը: