«ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱՒԹԻ ՊԱՇԱՐՆԵՐ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ`<br /> ԲԱՐՁՐՈՐԱԿ ՋՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


«ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱՒԹԻ ՊԱՇԱՐՆԵՐ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ`
ԲԱՐՁՐՈՐԱԿ ՋՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 23-03-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանն ունի բաւականաչափ ջրային ռեսուրսներ, որպէսզի հոգա ներկայ եւ կանխատեսելի կարիքները: Միջին տարեկան վերականգնուող ստորերկրյա եւ մակերեւութային ջրային ռեսուրսները կազմում են 9 մլրդ խմ: Բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսների շնորհիւ ապահովում է խմելու ջրի 96%-ը: Ինչպէս Ջրի միջազգային օրուան եւ Հայաստանի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալութեան (ՋՌԿԳ) հնգամյակին նուիրուած մարտի 23-ի համաժողովում յայտնեց ՀՀ բնապահպանութեան նախարար Վարդան Այվազեանը, որոշ երկրներ ունեն նաւթի պաշարներ, իսկ Հայաստանն ունի բարձրորակ ջրի զգալի պաշար: Ըստ նրա, այս ռեսուրսի արդիւնաւէտ օգտագործումը եւ կառավարումն այսօր խիստ արդիական է: Վ.Այվազեանի խօսքերով, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման նպատակով 2002թ.-ին ստեղծուել է ՋՌԿԳ-ն, որի հիմնական ձեռքբերումներից են, մասնաւորապէս, ոլորտի օրենսդրական հիմքի ստեղծումը, հանրապետութեան ջրօգտագօրծման ծաւալի 90%-ից աւելի օրենսդրական դաշտ բերելը: Նշուեց նաեւ, որ երկրագնդի ջրերի 97%-ն աղի է եւ խմելու կամ ոռոգման համար ոչ պիտանի: Գետերի եւ լճերի օգտագործման համար պիտանի եւ հասանելի ջրերը կազմում են 1%: Երկրագնդի հիդրոլոգիական համակարգն ամէն տարի ցամաք է բերում 44 հազար խ/կմ ջուր, որից Հայաստանին բաժին է ընկնում 0,01%` 46,6 խ/կմ: Ջրի միջազգային օրուայ առթիւ եւ ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանութեան բնագաւառում երկարամեայ գործունէութեան համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգեւատրուեցին ՀՀ վարչապետի եւ բնապահպանութեան նախարարի շնորհակալագրերով:
  -   Հասարակութիւն