«ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ`<br /> ԲԱՐՁՐՈՐԱԿ ՋՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


«ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ`
ԲԱՐՁՐՈՐԱԿ ՋՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 23-03-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանն ունի բավականաչափ ջրային ռեսուրսներ, որպեսզի հոգա ներկա եւ կանխատեսելի կարիքները: Միջին տարեկան վերականգնվող ստորերկրյա եւ մակերեւութային ջրային ռեսուրսները կազմում են 9 մլրդ խմ: Բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսների շնորհիվ ապահովվում է խմելու ջրի 96%-ը: Ինչպես Ջրի միջազգային օրվան եւ Հայաստանի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) հնգամյակին նվիրված մարտի 23-ի համաժողովում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որոշ երկրներ ունեն նավթի պաշարներ, իսկ Հայաստանն ունի բարձրորակ ջրի զգալի պաշար: Ըստ նրա, այս ռեսուրսի արդյունավետ օգտագործումը եւ կառավարումն այսօր խիստ արդիական է: Վ.Այվազյանի խոսքերով, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման նպատակով 2002թ.-ին ստեղծվել է ՋՌԿԳ-ն, որի հիմնական ձեռքբերումներից են, մասնավորապես, ոլորտի օրենսդրական հիմքի ստեղծումը, հանրապետության ջրօգտագործման ծավալի 90%-ից ավելի օրենսդրական դաշտ բերելը: Նշվեց նաեւ, որ երկրագնդի ջրերի 97%-ն աղի է եւ խմելու կամ ոռոգման համար ոչ պիտանի: Գետերի եւ լճերի օգտագործման համար պիտանի եւ հասանելի ջրերը կազմում են 1%: Երկրագնդի հիդրոլոգիական համակարգն ամեն տարի ցամաք է բերում 44 հազար խ/կմ ջուր, որից Հայաստանին բաժին է ընկնում 0,01%` 46,6 խ/կմ: Ջրի միջազգային օրվա առթիվ եւ ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում երկարամյա գործունեության համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի եւ բնապահպանության նախարարի շնորհակալագրերով:
Նոյյան տապան  -   Հասարակություն