ՀՀ-ՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ԷՀՈՒԴ ԳՈԼԸ <br />


ՀՀ-ՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ԷՀՈՒԴ ԳՈԼԸ

  • 21-03-2007 19:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանին իր հաւատարմագրերի կրկնօրինակն է յանձնել Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլը (Ehud Gol, նստավայրը` Երուսաղեմ): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Վ.Օսկանեանը եւ Է.Գոլը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, իսրայելա-պաղեստինեան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնների կարգաւորման հեռանկարները: Է.Գոլը ծնուել է 1946թ. Երուսաղեմում: Աշխատանքային գործունէութեան ընթացքում վարել է հետեւեալ պաշտօնները` հիւպատոս (մամուլի եւ տեղեկատուութեան հարցերով) Չիկագոյում Իսրայելի Գլխաւոր հյուպատոսությունում, հիւպատոս` Նյու-Յորքում Գլխաւոր հյուպատոսությունում, 1986-88թթ.` ԱԳՆ խօսնակ, մամուլի վարչութեան տնօրէն, 1986-88թթ.` նախագահի յատուկ խորհրդական, 1988-91թթ.` Ռիո Դե Ժանեյրոյում Գլխաւոր հիւպատոս, 1991-92թթ.` վարչապետի խորհրդական մամուլի հարցերով, 1995-99թթ.` Իսրայելի դեսպան Իսպանիայում, համատեղութեան կարգով նաեւ` Անդորրայում, 1999-2001թթ.` ԱԳՆ գլխաւոր տնօրէնի տեղակալ Արեւմտյան Եւրոպայի հարցերով, 2001-06թթ.` Իսրայելի դեսպան Իտալիայում, 2007թ. համատեղութեան կարգով նշանակուել է Իսրայելի դեսպան Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ Թուրքմենստանում:
  -   Քաղաքական