ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԲ-Ն<br /> ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԲ-Ն
ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

  • 09-03-2007 20:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման համար Համաշխարհային բանկը տրամադրել է 22,5 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որի վերաբերեալ պայմանագիրը մարտի 9-ին ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրեանը եւ ՀԲ-ի Երեւանի գրասենեակի տնօրէնի պաշտօնակատար Նաիրա Մելքումեանը: Վարկը տրամադրւում է 20 տարի մարման ժամկէտով, որից առաջին 10 տարին արտօնեալ, 0,75% տոկոսադրույքով: Վ.Խաչատրեանը նշեց, որ բացի այդ գումարից եւս 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Ճապոնիայի կառավարութիւնը: Ըստ նախարարի, ծրագրի նպատակն է նպաստել երկրի դատաիրավական համակարգում վարչարարության բարելաւմանը, որակեալ ենթակառուցուածքների ձեւաւորմանը: Ծրագրի շրջանակներում կաւարտուեն մարզերում դատարանների մեծ մասի վերանորոգման աշխատանքները, ինչպէս նաեւ կսկսուի ՀՀ Վճռաբեկ դատարանի նոր շէնքի շինարարութիւնը:
  -   Հասարակութիւն