ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԲ-Ն<br /> ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԲ-Ն
ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

  • 09-03-2007 20:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման համար Համաշխարհային բանկը տրամադրել է 22,5 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որի վերաբերյալ պայմանագիրը մարտի 9-ին ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը: Վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից առաջին 10 տարին արտոնյալ, 0,75% տոկոսադրույքով: Վ.Խաչատրյանը նշեց, որ բացի այդ գումարից եւս 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Ճապոնիայի կառավարությունը: Ըստ նախարարի, ծրագրի նպատակն է նպաստել երկրի դատաիրավական համակարգում վարչարարության բարելավմանը, որակյալ ենթակառուցվածքների ձեւավորմանը: Ծրագրի շրջանակներում կավարտվեն մարզերում դատարանների մեծ մասի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ կսկսվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նոր շենքի շինարարությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն