ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԷՑՏԱՐԻ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԵՐԻ ԾԱՒԱԼՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԷՑՏԱՐԻ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԵՐԻ ԾԱՒԱԼՆԵՐԸ

  • 31-01-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստան ժամանողների թուաքանակը 21 հազար 800-ով գերացանցել է մեկնողների թուաքանակին. ժամանել է 983 հազար մարդ, մեկնել` 961 հազարը: Ինչպէս յունվարի 31-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութեան պետ Գագիկ Եգանեանը, 2004թ.-ից ի վեր հանրապետութիւնում արձանագրւում է միգրացիայի դրական սալդո: Ըստ նրա, վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ միգրացիան սեզոնային բնոյթ ունի` կապուած ամանորի տոնակատարությունների եւ արտագնայ սեզոնային աշխատանքի մեկնելու հետ: Ըստ այդմ, յունուար-մայիս ամիսներին սովորաբար գրանցւում է միգրացիայի բացասական, յունիս-յուլիսին` դրական, օգոստոս-սեպտեմբերին` բացասական, իսկ հոկտեմբեր-դեկտեմբերին` դրական սալդո: Գ.Եգանեանը յայտնեց նաեւ, որ տարէցտարի աճում են ուղեւորահոսքերի ծաւալները: Ըստ նրա, 2006թ.-ին ուղեւորահոսքերի ընդհանաուր ծաւալը նախորդ տարուայ համեմատ աճել է 15,9%-ով: Գ.Եգանեանի դիտարկմամբ, աճում են յատկապէս ցամաքային (աւտոմոբիլային եւ երկաթուղային) սահմանակետերով անցնող ուղեւորահոսքերի ծաւալները, ինչը 2006թ.-ին կազմել է 38%: Ընդ որում, այդ ցուցանիշը վերջին 2 տարուայ ընթացքում մօտ 2,5 անգամ աճել է: Գ.Եգանեանի կարծիքով, դա պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ օդային ուղեւորափոխադրումներն աւելի թանկ են, քան ցամաքայինը: Ըստ նրա, եթէ 2004թ.-ին 5 ուղեւորներից մէկն էր ցամաքային ճանապարհով սահմանը յատում, ապա 2006թ.-ից` 3-ից մէկը:
  -   Հասարակութիւն