ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

  • 31-01-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստան ժամանողների թվաքանակը 21 հազար 800-ով գերացանցել է մեկնողների թվաքանակին. ժամանել է 983 հազար մարդ, մեկնել` 961 հազարը: Ինչպես հունվարի 31-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, 2004թ.-ից ի վեր հանրապետությունում արձանագրվում է միգրացիայի դրական սալդո: Ըստ նրա, վերլուծությունները ցույց են տալիս, որ միգրացիան սեզոնային բնույթ ունի` կապված ամանորի տոնակատարությունների եւ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնելու հետ: Ըստ այդմ, հունվար-մայիս ամիսներին սովորաբար գրանցվում է միգրացիայի բացասական, հունիս-հուլիսին` դրական, օգոստոս-սեպտեմբերին` բացասական, իսկ հոկտեմբեր-դեկտեմբերին` դրական սալդո: Գ.Եգանյանը հայտնեց նաեւ, որ տարեցտարի աճում են ուղեւորահոսքերի ծավալները: Ըստ նրա, 2006թ.-ին ուղեւորահոսքերի ընդհանաուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 15,9%-ով: Գ.Եգանյանի դիտարկմամբ, աճում են հատկապես ցամաքային (ավտոմոբիլային եւ երկաթուղային) սահմանակետերով անցնող ուղեւորահոսքերի ծավալները, ինչը 2006թ.-ին կազմել է 38%: Ընդ որում, այդ ցուցանիշը վերջին 2 տարվա ընթացքում մոտ 2,5 անգամ աճել է: Գ.Եգանյանի կարծիքով, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ օդային ուղեւորափոխադրումներն ավելի թանկ են, քան ցամաքայինը: Ըստ նրա, եթե 2004թ.-ին 5 ուղեւորներից մեկն էր ցամաքային ճանապարհով սահմանը հատում, ապա 2006թ.-ից` 3-ից մեկը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play