Աւարտուեց «Լաս Վեգաս օփեն» միջազգային մրցաշարը<br />


Աւարտուեց «Լաս Վեգաս օփեն» միջազգային մրցաշարը

  • 09-06-2009 18:46:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԼԱՍ ՎԵԳԱՍ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում յունիսի 8-ին աւարտուեց «Լաս Վեգաս օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Արագ շախմատի մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը 6 հնարաւորից վաստակեցին 5,5-ական միաւոր եւ գրաւեցին, համատասխանաբար, առաջին եւ երկրորդ տեղերը: Շուեցարական մրցակարգով անցկացուած մրցաշարում լաւագոյն երկյակը կազմեցին Վարուժան Յակոբեանը (ԱՄՆ) եւ Էնրիկո Սեիլիանոն (Բրազիլիա)` 6 հնարաւորից վաստակելով 5-ական միաւոր: Գաբրիէլ Սարգսեանը եւ Տիգրան Լ. Պետրոսեանը 4,5 միաւորով տեղ զբաղեցրին չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում:
  -   Սպորտ