Ավարտվեց «Լաս Վեգաս օփեն» միջազգային մրցաշարը<br />


Ավարտվեց «Լաս Վեգաս օփեն» միջազգային մրցաշարը

  • 09-06-2009 18:46:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԼԱՍ ՎԵԳԱՍ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում հունիսի 8-ին ավարտվեց «Լաս Վեգաս օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Արագ շախմատի մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը 6 հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր եւ գրավեցին, համատասխանաբար, առաջին եւ երկրորդ տեղերը: Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում լավագույն երկյակը կազմեցին Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) եւ Էնրիկո Սեիլիանոն (Բրազիլիա)` 6 հնարավորից վաստակելով 5-ական միավոր: Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը 4,5 միավորով տեղ զբաղեցրին չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play