ԼԱՍ ՎԵԳԱՍ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում հունիսի 8-ին
ավարտվեց «Լաս Վեգաս օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Արագ
շախմատի մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը 6
հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր եւ գրավեցին,
համատասխանաբար, առաջին եւ երկրորդ տեղերը:
Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում լավագույն
երկյակը կազմեցին Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) եւ Էնրիկո Սեիլիանոն
(Բրազիլիա)` 6 հնարավորից վաստակելով 5-ական միավոր: Գաբրիել
Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը 4,5 միավորով տեղ զբաղեցրին
չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում: