Երիտասարդութեան դերը կարեւոր է Հայրենիք-սփիւռք գործակցութեան ակտիւացման, Հայաստանի զարգացման եւ հզօրացման գործում<br /> <br />


 

Երիտասարդութեան դերը կարեւոր է Հայրենիք-սփիւռք գործակցութեան ակտիւացման, Հայաստանի զարգացման եւ հզօրացման գործում

  • 11-08-2011 16:53:43   | Հայաստան  |  Քաղաքական
 ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց «Մոսկուայի հայ երիտասարդների ասոցիացիայի» (ՄՀԷԱՅ) պատուիրակութեանը։ Օգոստոսի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց «Մոսկուայի հայ երիտասարդների ասոցիացիայի» (ՄՀԷԱՅ) պատուիրակութեանը` ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարեանի գլխաւորութեամբ: Մոսկուայի 16 համալսարանների հայ ուսանողների միութիւններ միաւորող Մհէա-ն հիմնադրուել է 2011թ. մարտի 3-ին: Կազմակերպութեան նպատակն է նպաստել Հայաստան-ռուսաստան կապերի զարգացմանը եւ բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը, Մոսկուայի հայ երիտասարդութեան համախմբմանը եւ ուսանողների ակտիւ հասարակական գործունէութեան համար պայմանների ստեղծմանը: Ասոցիացիան ունի եօթ վարչութիւն` գիտական, մշակութային, ֆինանսական, սպորտի, իրաւական, կադրերի եւ Զլմ-ի ու հանրային կապերի: Ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարեանը ներկայացրեց կազմակերպութեան կառուցուածքը, գործունէութեան հիմնական ուղղութիւններն ու նպատակները: Անդրադառնալով կազմակերպութեան կողմից իրականացուող ծրագրերին ու միջոցառումներին` Հ.Սարդարեանը նշեց, որ ասոցիացիան ակտիւ պայքարում է ադրբեջանական հակահայկական քարոզչութեան դէմ եւ այդ նպատակով ստեղծել է օպերատիւ խումբ, այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում նաեւ սոցիալական ցանցերում: Ողջունելով երիտասարդներին եւ Մոսկուայի հայ երիտասարդութեան համախմբմանն ուղղուած նրանց ջանքերը` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ներկայացրեց սփիւռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետութեան պետական քաղաքականութեան հիմնական սկզբունքներն ու ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը` կոչ անելով ակտիւ մասնակցել եւ աջակցել դրանց իրականացմանը: Երիտասարդական, կրթական ծրագրերից նախարարն առանձնացրեց «Մեր մեծերը» ծրագիրը, որում այս տարի ընդգրկուած են Գարեգին Նժդեհի, Մոնթէ Մելքոնեանի, Ջիւանու եւ Պետրոս Դուրեանի անունները: Հ.Յակոբեանը յորդորեց մեծ ուշադրութիւն դարձնել համայնքի երիտասարդների կրթութեան, հայոց լեզուի իմացութեան աստիճանի բարձրացման խնդիրներին: Նախարար Հ.Յակոբեանն ընդգծեց երիտասարդութեան դերի կարեւորութիւնը Հայրենիք-սփիւռք գործակցութեան ակտիւացման եւ Հայաստանի զարգացման եւ հզօրացման գործում:
  -   Քաղաքական