ԵՐԵՒԱՆԻ ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ 230 ՏԱՐԵՑՆԵՐ
28-12-2007 19:30:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 28-ին ՀՀ
առաջին տիկին Բելա Քոչարեանը այցելել է Երեւանի Նորքի
տուն-ինտերնատ: Հաստատութիւնում ներկայումս ապրում են 230
տարեցներ: Տուն-ինտերնատում կայ հանգստի սենեակ, գրադարան,
խաղասրահ: Ինչպէս նշեց ինտերնատի տնօրէն Արամայիս Ալոյեանը, ամէն
ինչ արւում է տարեցների առօրեան հետաքրքիր կազմակերպելու համար:
Նշուեց, որ ինտերնատում կազմաւորուել է աւագների խորհուրդ, որը
մասնակցում է հաստատութեան բնակիչների առօրեայի կազմակերպման,
սննդի եւ այլ հարցերի լուծմանը:
ՀՀ արտոգործնախարարի տիկնոջ` Նանի Օսկանեանի, նախաձեռնութեամբ
վերանորոգուել են տուն ինտերնատի շէնքի որոշ հատուածներ: Ն.Օսկանեանը
վստահեցրեց, որ այդ ծրագիրը շարունակական է լինելու:
Նշենք, որ նոյն օրը կայացաւ ինտերնատի երկու բնակիչների
ամուսնութիւնը, որը թւով յոթերորդն էր: