ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ 230 ՏԱՐԵՑՆԵՐ
28-12-2007 19:30:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 28-ին ՀՀ
առաջին տիկին Բելա Քոչարյանը այցելել է Երեւանի Նորքի
տուն-ինտերնատ: Հաստատությունում ներկայումս ապրում են 230
տարեցներ: Տուն-ինտերնատում կա հանգստի սենյակ, գրադարան,
խաղասրահ: Ինչպես նշեց ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանը, ամեն
ինչ արվում է տարեցների առօրյան հետաքրքիր կազմակերպելու համար:
Նշվեց, որ ինտերնատում կազմավորվել է ավագների խորհուրդ, որը
մասնակցում է հաստատության բնակիչների առօրյայի կազմակերպման,
սննդի եւ այլ հարցերի լուծմանը:
ՀՀ արտոգործնախարարի տիկնոջ` Նանի Օսկանյանի, նախաձեռնությամբ
վերանորոգվել են տուն ինտերնատի շենքի որոշ հատվածներ: Ն.Օսկանյանը
վստահեցրեց, որ այդ ծրագիրը շարունակական է լինելու:
Նշենք, որ նույն օրը կայացավ ինտերնատի երկու բնակիչների
ամուսնությունը, որը թվով յոթերորդն էր: