ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա շվեյցարական Բուրգենշտոկում
16-06-2026 19:50:25 | | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նԼյուցեռն քաղաքի մոտ գտնվող Բուրգենշտոկ հանգստավայրում, հաստատել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջոցառման վայրն առաջարկել են պակիստանցի և կատարցի միջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ն և Իրանը։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ն և Իրանը հեռակա կարգով արդեն ստորագրել են շրջանակային համաձայնագիրը: Իրանի արտգործնախարարն այսօր հայտնել է, որ բանակցությունները երկու փուլով կանցկացվեն:
Առաջինում, ըստ Աբբաս Արաղչիի, կքննարկվեն Հորմուզի նեղուցի կարգավիճակը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և Իրանի վերակառուցումը: Երկրորդում կանդրադառնան միջուկային ծրագրին ու պատժամիջոցների վերացմանը. այս հարցերը կլուծվեն վերջնական համաձայնագրով։