ԶՀԳ-Ն ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ<br /> ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ<br />


ԶՀԳ-Ն ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ

  • 21-12-2007 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Զարգացման հայկական գործակալութիւնը (ԶՀԳ) Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ սկզբունքային պայմանաւորուածութիւն է ձեռք բերել առաջիկայ 4 տարիներին դրամաշնորհային տեխնիկական աջակցութիւն ստանալու վերաբերեալ: Այս մասին դեկտեմբերի 21-ին յայտնեց ԶՀԳ-ի գլխաւոր տնօրէն Տիգրան Դավթեանը` պաշտօնավարման 100 օրուան նուիրուած ասուլիսի ժամանակ: Նրա խօսքերով, ԶՀԳ-ին ՀԲ-ի միջոցով տարեկան 500 հազար ԱՄՆ դոլար արժողութեամբ տեխնիկական աջակցութեան տրամադրման համաձայնութիւն է յայտնել Նիդեռլանդների կառավարութիւնը: Վերջինս եւ ՀԲ-ն արդէն ստորագրել են համապատասխան համաձայնագիր: ՀԲ-ում նշուած տեխնիկական աջակցութեան ծրագրի իրականացման ընթացակարգերի հաստատումից յետոյ` 2008թ.-ի սկզբին, ՀԲ-ի եւ ՀՀ կառավարութեան միջեւ կկնքուի համապատասխան պայմանագիր: Այդ ծրագրի շրջանակներում ԶՀԳ-ն աջակցութիւն կստանայ արտահանման խթանման, ներդրումների ներգրաւման, գործարար համաժողովների, մարքեթինգային հետազօտութիւնների կազմակերպման համար: «Այդ ռեսուրսի առկայութեան պարագայում մեր հզորությունները գրեթէ կկրկնապաըկվեն, քանի որ 2007թ.-ին մեք աշխատել ենք միայն պետբիւջէտային ֆինանսավորմամբ, որը բաւականին սահմանափակ է»,- նշեց ԶՀԳ-ի գլխաւոր տնօրէնը: Նշենք, որ 2003-05թթ.-ին ՀԲ-ի 1 մլն դոլար վարկային միջոցներով իրականացուել է «Արտահանման խթանման եւ ներդրումների ներգրաւման» ծրագիրը: Ըստ Տ.Դաւթեանի, վերջին մի քանի ամիսներին ԶՀԳ-ն աջակցութիւն ստանալու հարցերով ինտենսիվ բանակցութիւններ է վարել Հայաստանում գործող նաեւ այլ «առեւտրատնտեսական եւ ֆինանսատնտեսական միջազգային կազմակերպութիւնների հետ, եւ գրեթէ բոլորի հետ ձեռք են բերուել նախնական սկզբունքային պայմանավորվածություններ կամ ստորագրուել են որոշակի փաստաթղթեր»: Մասնաւորապէս, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ պայմանանավորվածություն է ձեռք բերուել Հայաստանի մարզերի տնտեսական զարգացման, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան հետ` մշակւող «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգ»-ով նախանշվելիք ծրագրերի իրականացման համար տեխնիկական աջակցութիւն ստանալու հարցում:
  -   Տնտեսութիւն