ԶՀԳ-Ն ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ<br /> ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ<br />


ԶՀԳ-Ն ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ

  • 21-12-2007 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա 4 տարիներին դրամաշնորհային տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտնեց ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը` պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ԶՀԳ-ին ՀԲ-ի միջոցով տարեկան 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնություն է հայտնել Նիդեռլանդների կառավարությունը: Վերջինս եւ ՀԲ-ն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիր: ՀԲ-ում նշված տեխնիկական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգերի հաստատումից հետո` 2008թ.-ի սկզբին, ՀԲ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ կկնքվի համապատասխան պայմանագիր: Այդ ծրագրի շրջանակներում ԶՀԳ-ն աջակցություն կստանա արտահանման խթանման, ներդրումների ներգրավման, գործարար համաժողովների, մարքեթինգային հետազոտությունների կազմակերպման համար: «Այդ ռեսուրսի առկայության պարագայում մեր հզորությունները գրեթե կկրկնապաըկվեն, քանի որ 2007թ.-ին մեք աշխատել ենք միայն պետբյուջետային ֆինանսավորմամբ, որը բավականին սահմանափակ է»,- նշեց ԶՀԳ-ի գլխավոր տնօրենը: Նշենք, որ 2003-05թթ.-ին ՀԲ-ի 1 մլն դոլար վարկային միջոցներով իրականացվել է «Արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման» ծրագիրը: Ըստ Տ.Դավթյանի, վերջին մի քանի ամիսներին ԶՀԳ-ն աջակցություն ստանալու հարցերով ինտենսիվ բանակցություններ է վարել Հայաստանում գործող նաեւ այլ «առեւտրատնտեսական եւ ֆինանսատնտեսական միջազգային կազմակերպությունների հետ, եւ գրեթե բոլորի հետ ձեռք են բերվել նախնական սկզբունքային պայմանավորվածություններ կամ ստորագրվել են որոշակի փաստաթղթեր»: Մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ պայմանանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի մարզերի տնտեսական զարգացման, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ` մշակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգ»-ով նախանշվելիք ծրագրերի իրականացման համար տեխնիկական աջակցություն ստանալու հարցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play