ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ ՍԿՍԵԼ ՀԱՄԱՍ-Ի ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ ՍԿՍԵԼ ՀԱՄԱՍ-Ի ՀԵՏ

  • 11-12-2007 16:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուշի վարչակազմը նախկինի պես մտադիր չէ երկխօսութիւն սկսել ՀԱՄԱՍ պաղեստինեան շարժման հետ, որը վերահսկում է Գազայի հատուածը: Վաշինգտոնում ֆորումի ժամանակ դա հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Ըստ նրա, «վերջին հաշւով ընտրություն պէտք է կատարի ՀԱՄԱՍ-ը»: Իսկ առայժմ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեանն առնչուող «բանակցութիւններ վարելու համար օրինական իշխանութիւն է Մահմուդ Աբբասը», յայտարարել է Ռայսը: Ընդ որում պետքարտուղարը չի յիշատակել իրեն հասցէագրուած բաց նամակը, որով նոյն օրն աւելի վաղ հանդէս էր եկել ՀԱՄԱՍ-ի պաշտօնական ներկայացուցիչ Ահմեդ Յուսեֆը, որը երկխօսութեան կոչ էր արել Վաշինգտոնին:
  -   Միջազգային