ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ ՀԱՄԱՍ-Ի ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ ՀԱՄԱՍ-Ի ՀԵՏ

  • 11-12-2007 16:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուշի վարչակազմը նախկինի պես մտադիր չէ երկխոսություն սկսել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հետ, որը վերահսկում է Գազայի հատվածը: Վաշինգտոնում ֆորումի ժամանակ դա հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Ըստ նրա, «վերջին հաշվով ընտրություն պետք է կատարի ՀԱՄԱՍ-ը»: Իսկ առայժմ Մերձավոր Արեւելքում խաղաղությանն առնչվող «բանակցություններ վարելու համար օրինական իշխանություն է Մահմուդ Աբբասը», հայտարարել է Ռայսը: Ընդ որում պետքարտուղարը չի հիշատակել իրեն հասցեագրված բաց նամակը, որով նույն օրն ավելի վաղ հանդես էր եկել ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Յուսեֆը, որը երկխոսության կոչ էր արել Վաշինգտոնին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play