ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուշի վարչակազմը
նախկինի պես մտադիր չէ երկխոսություն սկսել ՀԱՄԱՍ պաղեստինյան
շարժման հետ, որը վերահսկում է Գազայի հատվածը: Վաշինգտոնում
ֆորումի ժամանակ դա հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա
Ռայսը:
Ըստ նրա, «վերջին հաշվով ընտրություն պետք է կատարի ՀԱՄԱՍ-ը»:
Իսկ առայժմ Մերձավոր Արեւելքում խաղաղությանն առնչվող
«բանակցություններ վարելու համար օրինական իշխանություն է Մահմուդ
Աբբասը», հայտարարել է Ռայսը:
Ընդ որում պետքարտուղարը չի հիշատակել իրեն հասցեագրված բաց
նամակը, որով նույն օրն ավելի վաղ հանդես էր եկել ՀԱՄԱՍ-ի
պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Յուսեֆը, որը երկխոսության կոչ էր
արել Վաշինգտոնին: