ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
10-12-2007 17:21:00 | | Միջազգային
ԼԻՄԱ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի նախկին նախագահ
Ալբերտօ Ֆուխիմորին դեկտեմբերի 10-ին Լիմայում կկանգնի դատարանի
առջեւ մարդու իրաւունքների խախտման մեղադրանքով: Նրան մեղսագրւում
է, մասնաւորապէս, առնուազն 15 մարդու սպանութիւն 1992թ.
մայրաքաղաքային բանտում խռովութեան ժամանակ:
Ինչպէս կիրակի հաղորդել է տեղական մամուլը, իր կառավարման
տարիների (1990-2000) այդ իրադարձութիւններին Ֆուխիմորիի
մեղսակցութիւնը հավաստող փաստաթղթերը յայտնաբերուել են Լիմայում
ԱՄՆ-ի դեսպանատանը:
Եթէ 69-ամեայ Ֆուխիմորին մեղաւոր ճանաչուի, նրան սպառնում է 30
տարուայ բանտարկութիւն: