ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՄԱՐԴՈՒ<br /> ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ<br />


ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

  • 10-12-2007 17:21:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի նախկին նախագահ Ալբերտօ Ֆուխիմորին դեկտեմբերի 10-ին Լիմայում կկանգնի դատարանի առջեւ մարդու իրաւունքների խախտման մեղադրանքով: Նրան մեղսագրւում է, մասնաւորապէս, առնուազն 15 մարդու սպանութիւն 1992թ. մայրաքաղաքային բանտում խռովութեան ժամանակ: Ինչպէս կիրակի հաղորդել է տեղական մամուլը, իր կառավարման տարիների (1990-2000) այդ իրադարձութիւններին Ֆուխիմորիի մեղսակցութիւնը հավաստող փաստաթղթերը յայտնաբերուել են Լիմայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Եթէ 69-ամեայ Ֆուխիմորին մեղաւոր ճանաչուի, նրան սպառնում է 30 տարուայ բանտարկութիւն:
  -   Միջազգային