Առեւտրային նոր բաժանորդներին ցանցին միացնելու գործող կարգը խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը Հայաստանում


Առեւտրային նոր բաժանորդներին ցանցին միացնելու գործող կարգը խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը Հայաստանում

  • 29-09-2011 12:21:19   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Թէեւ Հայաստանի իշխանութիւնները բոլոր առիթներով բարձրաձայնում են փոքր եւ միջին ձեռնարկատիրութիւնը խթանելու մասին, առեւտրային նոր բաժանորդներին էլեկտրա-, գազա- եւ ջրամատակարարման ցանցերին միացնելու գործող կարգն իրականում արգելակում է փոքր ձեռնարկութիւնների հիմնումը: Այս մասին յայտնեց Էներգետիկների համահայկական ասոցիացիայի նախագահ Սլաւիկ Սարգսեանը: «Ենթադրենք, մէկն ուզում է փոքր բիզնես հիմնել եւ իր արտադրամասը կամ օբյեկտը ցանկանում է միացնել էլեկտրացանցին` եռագազ հոսանք ունենալու համար: 400-500 հազար դրամի միայն մուծում պէտք է կատարես որպէս բաժանորդ գրանցուելու համար, ենթակայանից մինչեւ օբյեկտ 50 մետր լարանցում կատարելու համար նոյնքան ծախս է անհրաժեշտէ»,- նշեց ասոցիացիայի նախագահը: Ըստ նրա, ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը համարում է, որ եթէ այդ աշխատանքի ծախսը կատարի «հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնը, ապա էլեկտրաէներգիայի ինքնարժէքը կը մեծանայ: «ատոմակայանի արտադրադրած էլեկտրաէներգիայի 1 կը վտ-ի ինքնարժէքը 4 դրամ է, Սեւան-հրազդան Հէկ-երի կասկադինը` մինչեւ 4 դրամ, միւս Հէկ-երինը` 1-2 դրամ: Թող բոլորի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժէքը հաշւուի 4 դրամ, թող 4-ական դրամ էլ հաշւուի էլ.էներգիայ արտադրողների շահոյթը, Հէց-ի շահոյթը եւ այլ ծախսերը, գումարը ստացւում է 16 դրամ, բայց ախր վերջնական սպառողին 1 կվտ-ն 30 դրամով են վաճառումէ,- պարզաբանեց Ս.Սարգսեանը` եզրակացնելով, որ էլ.եներգիայի առեւտրային անձ նոր սպառողներին որպէս բաժանորդ գրանցման եւ դէպի նրանց օբյեկտ լարանցման ծախսերը Հէց-ի բաշխած էլ.էներգիայի ինքնարժէքի վրայ չեն կարող ազդել: Նա շեշտեց, որ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրութիւն զարգացնելու համար, բացի այն, որ էլեկտրա-, գազա- եւ ջրամատակարարման առեւտրային նոր բաժանորդների միացման ծախսերը պէտք է թողնել այդ հանրային ծառայութիւնները մատուցողների վրայ, որոնք գերշահոյթներ են ստանում, այլեւ պէտք է նուազեցնել այդ ծառայութիւնների սակագները: «որտե՞ղ է տեսնուած որ եւ լարանցման համար վճարես, եւ մալուխի արժէքը, յետոյ էլ ինքնարժէքը կրկնակի գերազանցող գնով վճարես էլեկտրաէներգիայի համարէ,- ասաց ասոցիացիայի նախագահը: Նա տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ ոչ առեւտրային բաժանորդների պարագայում Հծկհ-ն հաստատել է, որ նշուած ծախսերը պէտք է կատարի Հէց-ը, առեւտրային բաժանորդների պարագայում, երբ անհրաժեշտ է եռաֆազ հոսանք` բաժանորդները: «գիտեմ շատերին, ովքեր հէնց էներգամատակարման եւ գազամատակարարման հնարաւորութիւններ ստեղծելու նման անիմաստ պայմանների պատճառով հրաժարուել են Հայաստանում նոր բիզնես հիմնելէ,- նշեց ասոցիացիայի նախագահը, մտավախութիւն յայտնելով, որ երկրի բարձարգոյն ղեկավարութիւնը տեղեակ չէ փոքր եւ միջին ձեռնարկութիւնների հինադիրների առջեւ ծառացող նշուած դժուարութիւնների մասին:
  -   Տնտեսութիւն