Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան իր հավատարմագրերի պատճեն հանձնեց Էդվարդ Նալբանդյանին


Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան իր հավատարմագրերի պատճեն հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

  • 17-05-2012 17:12:58   | Արգենտինա  |  Քաղաքական

Արգենտինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին: Մայիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային (Diego Ernesto Alvarez Rivera)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Արգենտինայի ժողովուրդներին միավորում են երկարամյա բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ փոխգործընկերության առավել ամրապնդման համար: Զրուցակիցները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին, իրավա-պայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանն ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարեւոր դերակատարությունն ու ներդրումը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռիվերան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: * * * Հանդիպման տեսանյութը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play