Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին
01-06-2012 11:00:00 | | Հասարակություն
Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին:
Երկրի ղեկավարի եւ բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակությույն ունեն մեր հանրապետության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: