Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին


Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին

  • 01-06-2012 11:00:00   |   |  Հասարակություն

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին: Երկրի ղեկավարի եւ բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակությույն ունեն մեր հանրապետության զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play