ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը եւ Սլովակիայի առաջին Ազգային<br /> Խորհրդի նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկին մայիսի 21-ի կայցելեն<br /> Ծիծեռնակաբերդի հուշահամալիր<br />


ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը եւ Սլովակիայի առաջին Ազգային
Խորհրդի նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկին մայիսի 21-ի կայցելեն
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • 19-05-2010 14:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի եւ Սլովակիայի առաջին Ազգային Խորհրդի նախագահ, ներկայումս Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրատիշեկ Միկլոշկու գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ի ժամը 12.15-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեց ԵՀՄՖ-ի մամուլի խոսնակ Սերգեյ Բարսեղյան: Նա նշեց, որ Սլովակիայի Ազգային Խորհրդում Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւը ներկայացվել է Ֆ.Միկլոշկու կողմից, եւ 2004թ.-ի նոյեմբերի 30-ին Սլովակիան պաշտոնապես ընդունել է հայոց ցեղասպանության փաստը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play