Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին


Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին

  • 23-10-2013 18:31:12   |   |  Քաղաքական

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:
Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջոցառումները ցույց են տվել  հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաեւ այդ կառույցների միջեւ սերտ փոխգործակցության առկայությունը: 
Բակո Սահակյանը կարեւորել է նման ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը` դրանք համարելով օգտակար Արցախի եւ Հայաստանի համար:
Նախագահ Սահակյանը պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել ուսումնավարժությունների ընթացքում աչքի ընկած ԼՂՀ փրկարար ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play