7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ՝ Ամանորի գիշերը


7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ՝ Ամանորի գիշերը

  • 10-01-2014 14:33:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունը
 
Ամանորի նախաշեմին` 2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014 թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223 իսկ 2014-ի հունվարի 1-ին ևս 20,594,997 զանգ: 
 
Ընդհանուր առմամբ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ: 
 
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով:
 
Լավագույն մաղթանքները Հայաստանին` 2014թ.-ի ընթացքում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play