Սեպտեմբերի 27-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Ոսկու շուկայի տնօրենի անօրինական գործողություններն իրավական գնահատականի չեն արժանանում» թեմայով։
Բանախոսներն են՝
Ստեփան Ասլանյան - «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ
Տիգրան Հովհաննիսյան - «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» խորհրդի անդամ
Գագիկ Ալավերդյան - «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» խորհրդի անդամ
Իրավաբաններ և սեպտեմբերի 25-ին բաղնիքի հարևանությամբ գտնվող Ոսկու շուկայում տեղի ունեցած վերջին տհաճ իրադարձությունների ականատեսներ։