Ավարտին է մոտենում Թբիլիսիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը : Հայաստանի պատվիրակներից վերջինը իրենց ունակությունները կդրսևորեն / ապրիլի 18 –ին/ Լոնոդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը / + 75 կգ/ և Նանջինգի օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը /105 կգ /, տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:
Երեկ մրցեցին 85 կգ քաշայինները: Միանգամից ասենք, որ ձախողվեց Հայաստանի պատվիրակ Աղասի Աղասյանը: Նա վեց մոտեցումներից միայն մեկում հաջողության հասավ: Պոկում վարժության առաջին մոտեցումով հաղթահարեց 153 կգ ծանրությունը: Այնուհետև պատվիրած 157 կգ կշռող ծանրաձողը չկարողացավ ենթարկել իր կամքին և հանգրվանեց 9 –րդ հորզոնականում :
Աղասին 0 ստացավ հրում վարժությունում, քանզի անկարող եղավ գլխավերևում պահել պատվիրած 185 կգ կշռող ծանրաձողը:
Աղասու օրինակով ձախողվեց նաև Հոլանդիան ներկայացնող նախկին երևանցի Կարեն Թովմասյանը: