Բակո Սահակյանը մասնակցել է արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը


Բակո Սահակյանը մասնակցել է արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը

  • 01-05-2015 13:52:11   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հրաչյա Բեգլարյանի ավանդը հայ գրականության, մշակույթի զարգացման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում, ինպես նաեւ ազգային-ազատագրական պայքարում ու պետականաշինության մեջ` հավելելով, որ ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը ներկա եւ ապագա սերունդների պարտքն է:
Արարողության մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play