Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

  • 23-07-2015 11:02:20   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին: 
 
Նախագահ Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետեւելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:
Այնուհետեւ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Առաքել գյուղում ներկա է գտնվել Արցախի մի շարք համույթների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին: Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը գյուղերում նպաստում է այստեղ մշակութային կյանքի աշխուժացմանը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play