Պտղնի գյուղում լարված իրավիճակ է.«Փաստինֆո»


Պտղնի գյուղում լարված իրավիճակ է.«Փաստինֆո»

  • 27-08-2015 17:54:04   | Կոտայքի մարզ  |  Իրավունք
Լուսանկարում՝ կասկածյալ Արման Բաղդասարյանը (ձախից)

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Պտղնի գյուղում, որտեղ այսօր սպանություն է տեղի ունեցել, կատարվում քննչական գործողություններ, մասնավորապես՝ քննչական փորձարարություն:

«Փաստինֆո»  տեղեկություններով, իրավիճակը գյուղում լարվում  է. սպանվածը, ով ապահով խավից էր, ազդեցիկ դիրք էր զբաղեցնում գյուղում, ուստի  կասկածյալի անվտանգության հետ կապված որոշակի մտավախություն  կա: Այդ պատճառով ոստիկանությունը  բազմապատկել է իր ուժերը գյուղում:   

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Պտղնի գյուղում այսօր սպանվել է  28-ամյա բնակիչը՝  համագյուղացու կողմից, վերջինս  ձերբակալվել է:

Սպանությունը տեղի է ունեցել երկու համագյուղացիների միջև կենցաղային վիճաբանության հետևանքով:  Ոգելից խմիչք օգտագործած տուժողը հայհոյել է, կասկածյալն էլ մտել է իր տուն, վերցրել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաձիգը և 500 մ հեռավորությունից կրակոցներ արձակել  տուժողի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով մահվան հանգեցրած չորս հրազենային վնասվածքներ:

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play